Սա վաղերկաթեդարյան ժամանակաշրջանի բաժակ է, որը թվագրվում է XI-IX դդ-ով։ Այն հայտնաբերվել է «Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտում։ Այս գտածոն մեկն է, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ- ի Հնագիտության ֆոնդում պահվող մեծաքանակ հնագիտական նյութերից։
Բաժակ
Սպիտակավուն, ջնարակված, նեղ (բացակայող) հատակով, դեպի վեր շեփորաձև լայնացող իրանով, դուրս ծալվող կլորավուն շուրթով։ Շուրթի տակ զույգ խորադիր հորիզոնական ակոսների միջնատարածքում հատվող խորադիր շեղագծերի զարդանախշ («եղևնանախշ»), որի ստորին հատվածից սկսվում և անոթի հատակամերձ հատվածում ավարտվում է խորադիր գծանախշ եռանկյունիների զարդագոտի։
Վաղերկաթեդարյան, մ․թ․ա XI-IX դդ:
Կավ, ջնարակ, բարձրությունը՝ 7,0 սմ,
բերանի տրամագիծը՝ 3,5 սմ։
Դամբարան թիվ 15։
Պեղումների ղեկավար՝ Ա․ Փիլիպոսյան։
ՊՄԱԹՊՄՊԾ, հավաքածու 25/445