Պեղումներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում

Պեղումներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում

2022-10-05T16:48:29+00:00 05/10/2022|Լրահոս|

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում սկսվել են պեղման աշխատանքները։

Նախքան պեղման աշխատանքներին անցնելը  եկեղեցու արտաքին մասը մաքրվել է բուսաշերտից։ Ներկայումս կատարվում են պեղումներ, որին կհաջորդի վերականգնման ու ամրակայման աշխատանքները։

Հյուսիսային մասում բացվել են թաղումներ, որոնց արտաքին նշանները` տապանաքարեր, մահարձաններ  չեն պահպանվել։

Ներկայումս հինգ թաղում է բացվել, որոնք մանրակրկիտ պեղվելուց հետո վերցվելու են մարդաբանական ուսումնասիրությունների։

Ամենահետաքրքիր գտածոն արծաթե թիթեղյա առարակայի մասն է` ոսկերչական գեղեցիկ աշխատանք, որի դիմերեսին պահպանվել է դիմապատկեր, իսկ դարձերեսին արձանագիր է, ընթերցվում է ՍԲ։

Պեղումներն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավար՝  Լևոն Մկրտչյան։