Տավուշի պատմության, կենցաղի թանգարանի նյութերը այսուհետև նոր լույսի տակ կարելի է տեսնել:
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով հիմնովին փոխարինվում է «Բերդ» պատմամշակութային արգելոցի՝ պատմության և կենցաղի թանգարանի լուսավորության համակարգը։
Բերդի թանգարանը կառուցվել է 1980 թվականին։
Հիմնադրման օրվանից ի վեր լուսավորւթյան համակարգը չի հիմնանորգվել, այժմ իրականացվում են թանգարանի երկու հարկի նոր լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքներ։
Լուսավորության համակարգի փոխարինումից հետո սպասվում է նաև ցուցասրահների վերանորոգում և նոր, թարմացված ցուցադրություն։