Լուսավորության նոր համակարգ «Բերդ » պատմամշակութային արգելոցում

Լուսավորության նոր համակարգ «Բերդ » պատմամշակութային արգելոցում

2023-01-11T12:31:53+00:00 11/01/2023|Տավուշ, Լրահոս|

Տավուշի պատմության, կենցաղի թանգարանի նյութերը այսուհետև նոր լույսի տակ կարելի է տեսնել:

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով հիմնովին փոխարինվում  է «Բերդ»  պատմամշակութային արգելոցի՝  պատմության և կենցաղի թանգարանի լուսավորության համակարգը։

Բերդի թանգարանը  կառուցվել է 1980 թվականին։

Հիմնադրման օրվանից ի վեր  լուսավորւթյան համակարգը չի հիմնանորգվել, այժմ իրականացվում են թանգարանի երկու հարկի նոր լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքներ։

Լուսավորության համակարգի փոխարինումից հետո սպասվում է նաև ցուցասրահների վերանորոգում և նոր, թարմացված ցուցադրություն։