Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

2023-02-21T16:33:07+00:00 21/02/2023|Լրահոս|

«Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու»։

        Ավետիք Իսահակյան

Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) Հայաստանում  նշվում  է 2005 թվականից։

Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, 2000 թվականի փետրվարի 21-ից և  նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների, գործածության աջակցման օր։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ աշխարհում ամեն երկու շաբաթը մեկ 1 լեզու է անհետանում՝ իր հետ տանելով մի ամբողջ մշակութային ժառանգություն:  Աշխարհի գրեթե 6 հազար լեզուների կեսը մոտ ժամանակներս կարող են կորցնել իրենց կրողներին:

Յուրաքանչյուր ազգի համար մայրենի լեզուն  սեփական դիմագիծը, ինքնությունը պահպանելու կարևոր միջոցներից մեկն է։

Մեր լեզվի պահպանության հարցում գլխավոր խնդիրը  ներկա և գալիք սերունդներինն է՝  գնահատելու, արժևորելու երգեցիկ հնչյուններով, հարուստ բառապաշարով,  բացառիկ ճկուն ու մտածողություն ձևավորող՝  մեր Մայրենին։

Շնորհավո՛ր,  Մայրենի լեզվի միջազգային օր։