«Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու»։
Ավետիք Իսահակյան
Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) Հայաստանում նշվում է 2005 թվականից։
Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, 2000 թվականի փետրվարի 21-ից և նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների, գործածության աջակցման օր։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ աշխարհում ամեն երկու շաբաթը մեկ 1 լեզու է անհետանում՝ իր հետ տանելով մի ամբողջ մշակութային ժառանգություն: Աշխարհի գրեթե 6 հազար լեզուների կեսը մոտ ժամանակներս կարող են կորցնել իրենց կրողներին:
Յուրաքանչյուր ազգի համար մայրենի լեզուն սեփական դիմագիծը, ինքնությունը պահպանելու կարևոր միջոցներից մեկն է։
Մեր լեզվի պահպանության հարցում գլխավոր խնդիրը ներկա և գալիք սերունդներինն է՝ գնահատելու, արժևորելու երգեցիկ հնչյուններով, հարուստ բառապաշարով, բացառիկ ճկուն ու մտածողություն ձևավորող՝ մեր Մայրենին։
Շնորհավո՛ր, Մայրենի լեզվի միջազգային օր։