«Զվարթնոցի»  գունազարդ խեցեղենը

«Զվարթնոցի»  գունազարդ խեցեղենը

2023-11-10T15:43:02+00:00 10/11/2023|Լրահոս, Հրապարակումներ|

«Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրված է դարչնագույն ջնարակով նկարազարդված այս քրեղանը։

XI-XII դդ. թվագրվող առարկան կենտրոնում ունի շրջանակի մեջ ներառած չորս պարուրաձև վերջավորությամբ զարդեր:

Դրանց միջև չորս նշաձև զարդեր են, որոնք լցված են կրկնակի շրջաններով և եռանկյունաձև նախշերով:

Նշաձև զարդերի միջև ընկած տարածությունը ևս զարդարված է:

Զարդաձևերն արված են  դարչնագույնի, ցորենագույնի և դեղինի գեղեցիկ համադրմամբ, ինչը խոսում է միջնադարյան վարպետի գեղագիտական ճաշակի մասին: