Հնագիտական այս առարկան պահվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդում։
Հայտնաբերվել է ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղից հարավ-արևմուտք գտնվող «Քարաշամբ» բրոնզեդարյան դամբարանդաշտի տարածքից։ Կավե գավաթն ունի մուգ դարչնագույն երանգ, 4,5 սմ բարձրություն, արտահայտված նստուկ և դեպի վեր լայնացող վերնամաս։
Գավաթը թվագրվում է մ․թ․ա․ XX-XIX դդ․։ պատկանում է միջինբրոնզեդարյան, Թռեղք-վանաձորյան մշակույթին։