Կավե գավաթ Քարաշամբի դամբարանդաշտից

Կավե գավաթ Քարաշամբի դամբարանդաշտից

2023-11-17T10:40:05+00:00 17/11/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Հնագիտական այս առարկան պահվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդում։

Հայտնաբերվել է ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղից հարավ-արևմուտք գտնվող «Քարաշամբ» բրոնզեդարյան դամբարանդաշտի տարածքից։ Կավե գավաթն ունի  մուգ դարչնագույն երանգ, 4,5 սմ  բարձրություն,  արտահայտված նստուկ և դեպի վեր լայնացող վերնամաս։

Գավաթը թվագրվում է մ․թ․ա․ XX-XIX դդ․։ պատկանում է միջինբրոնզեդարյան,  Թռեղք-վանաձորյան մշակույթին։