Օգոստոսի 10-11-ին՝ ժամը 19։00-ին, սիրով հրավիրում ենք «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց` մասնակցելու «Մարդը տիեզերական անսահմանությունում» խորագրով միջոցառմանը։
Երեկոյան ժամը 23։00-ից մինչև ժամը՝ 04։00, այցելուները կարող են ունկնդրել Ավետ Տերտերյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Ժամը 04։00-ին նախատեսվում է Հայկ-Օրիոն համաստեղության դիմավորում։
Գիշերային տոմսի արժեքը – 1000 դրամ։
Տոմսերը կարող եք ձեռք բերել «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցից, ինչպես նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։
Վարձակալությամբ կարող եք ձեռք բերել վրաններ և քնապարկեր /քանակը սահմանափակ է/, վարձակալության արժեքը – 10000 դրամ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մասնակիցները պետք է ունենան լուսարձակ, տաք հագուստ հարմարավետ սպորտային կոշիկներ, սնունդ և խմելու ջուր։