Մարդը տիեզերական անսահմանությունում․ Արի Զորաց քարեր

Մարդը տիեզերական անսահմանությունում․ Արի Զորաց քարեր

2024-08-01T17:06:28+00:00 01/08/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Օգոստոսի 10-11-ին՝  ժամը 19։00-ին, սիրով հրավիրում ենք   «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց` մասնակցելու «Մարդը տիեզերական անսահմանությունում» խորագրով միջոցառմանը։

Երեկոյան ժամը 23։00-ից մինչև ժամը՝ 04։00, այցելուները կարող են ունկնդրել Ավետ Տերտերյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Ժամը 04։00-ին նախատեսվում է Հայկ-Օրիոն համաստեղության դիմավորում։

Գիշերային տոմսի  արժեքը – 1000 դրամ։

Տոմսերը կարող եք ձեռք բերել «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցից, ինչպես նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Վարձակալությամբ կարող եք ձեռք բերել  վրաններ և քնապարկեր /քանակը սահմանափակ  է/, վարձակալության  արժեքը – 10000 դրամ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մասնակիցները պետք է  ունենան լուսարձակ, տաք հագուստ հարմարավետ սպորտային կոշիկներ, սնունդ և խմելու ջուր։