ՉՈՐՈՒՏ –ԻՇԽԱՆԱՎԱՆՔ
Կոտայքի մարզ
գ. Արզական
պետ. ցուցիչ` 6.15.7
Չորուտի վանք-մենաստանը գտնվում է Արզական գյուղից 5 կմ հյուսիսարևելք, ճանապարհի աջ կողմում, անտառախիտ սարալանջի վրա:
1969-1970 թթ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության կողմից այստեղ կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ հայտնաբերվեցին խոշոր համալիրի ավերակներ, որոնց ճարտարապետական հորինվածքը, զարդաքանդակների հարստությունը և հարդարման տեխնիկան վկայում են, որ այստեղ միջնադարում` XII-XVII դդ., գոյություն են ունեցել նշանավոր կրոնամշակութային օջախ և ճարտարապետական ուշագրավ համալիր:
Համալիրի ավերակ շինություններից 200 մ հարավ գտնվում է վանքի միջնադարյան գերեզմանոցը:
Հնավայրը ուսումնասիրություններում հիշատակված է Չորուտի վանք անունով: Վանքի այս անվան վերաբերյալ սկզբնաղբյուրներում հիշատակություններ չեն պահպանվել, որը ենթադրել է տալիս նրա ուշ ծագման մասին: Վանքի վիմագրերը ուսումնասիրել և հրատարակել է վիմագրագետ Գ. Սարգսյանը:
Չորուտի հնավայրի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև տասնյակ արձանագրված շինաքարեր:
Հուշարձանը համեմատաբար քիչ ուսումնասիրված վանքերից է:
Հիմնական գրականության
Գ. Սարգսյան, Արձանագրություն Թեղենյաց վանքից, Լրաբեր հաս. գիտ., 1997, N 8: