«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի և Շիրակի ՊՄՊ մարզային ծառայություն հետ համատեղ, Գյումրիի «Հովհեննես Շիրազի հուշատուն-թանգարանում» բացվել է անկախության տոնին նվիրված «Հետադարձ հայացք 100 տարի անց» թեմայով ցուցահանդես: Ներկայացվել են Արևմտյան Հայաստանի Անի, Կարս քաղաքների և միջնադարյան այլ հուշարձանների լուսանկարներ:
2015թ. «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրի շրջանակներում բացված «Հետադարձ հայացք 100 տարի անց» թեմայով ցուցահանդեսի նպատակը հայկական ճարտարապետության ու մշակույթի հուշարձանների անցած պատմությունը, կրած կորուստներն ու պահպանության ներկա վիճակը ներկայացնելն է:
«Մենք փորձել ենք ներկայացնել մեր երկրի սահամաններից դուրս գտնվող հայկական մշակութային ժառանգության պատմությունը: Այսօրվա ցուցադրության լուսանկարները մեկդարյա պատմություն ունեն և հստակ ցույց են տալիս, թե այդ հուշարձաններն ինչ վիճակում են եղել նախկինում և, առավել ևս՝ այսօր»,- իր ելույթում նշել է Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Մելիք-Սարգսյանը:
Հատուկ այդ միջոցառման համար պատրաստվել ու ներկայացվել են մոտ 100 տարի առաջ արված Ամ. Հայաստանի հուշարձանների լուսանկարներ և նրանց մերօրյա պահպանվածության համեմատական բուկլետները, որտեղ ներառվել են հայ միջնադարյան հուշարձանները` ավերված Հայոց ցեղասպանության, ապա հետագա տարիներին: Ա. Մելիք-Սարգսյանը երիտասարդներին հորդորել է ավելի ուշադիր լինել մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ, գնահատել դրանց ճարտարապետական բարձր արժեքն ու սեփական մշակույթի տերը լինել :
Միջոցառման կազմակերպման համար հատուկ է ընտրվել Գյումրիի «Հովհեննես Շիրազի հուշատուն-թանգարան»-ը: Գյումրին իր ճարտարապետական ավանդույթներով եղել է հայկական մշակութային ժառանգության կրողը: Ճարտարապետական հետաքրքիր լուծումներ ունի նաև այդ թանգարանը, որի կամարակապ ճարտարապետական բացվածքների մեջ էլ ներդաշնակվել են Անիի, Հոռոմոսի, Խծկոնքի, Տեկորի Կարսի հայ շինարարական արվեսի գլուխգործոցների լուսանկարները:
Միջոցառումն ուղեկցվել է Ալեքսանդրապոլ-Գյումրի քաղաքի հուշարձանների մասին պատմող սլայդ-ցուցադրությամբ: