Մայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ապրիլի 9-ը հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի օր: Քաղաքային իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ համաքաղաքային ծառատունկերն ու շաբաթօրյակները հրաշալի առիթ են մեր համաքաղաքացիներին համախմբելու և միասին քաղաքի կանաչապատմանն ու մաքրությանը մասնակցելու համար: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նույնպես միացել են համաքաղաքային շաբաթօրյակին: Նրանք վաղ առավոտից ձեռնամուխ են եղել սանիտարական մաքրման աշխատանքներին: Մաքրվել են «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները: