Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը նշվել է նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» արգելոց-թանգարանի աշխատակիցները՝ «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո, Գառնի համայնքի թիվ 1 միջնակարգ, թիվ 2 ավագ և մարզական դպրոցների հետ համատեղ անցկացրել են հայկական ավանդական–ժողովրդական մարզական խաղերի ցուցադրական ելույթ-մրցախաղեր:
Երեխաները ցուցադրել են ըմբշամարտ, կարատե, պարանախաղ և այլն: