Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առիթով, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների և Արտաշատի N զորամասի աշխատակիցների ջանքերով սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Արատաշատ քաղաքի Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքում:
Հանրակրթական դպրոցների աշակերտների աջակցությամբ էլ սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Արարատ քաղաքի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների (ԵԱԶ), Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված և Արարատ գյուղում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանների հարակից տարածքներում:
ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պատասխանատուները միջոցառումների մասնակից ժամկետային զինծառայողներին ու դպրոցականներին ներկայացրել են օրվա խորհուրդը, կարևորել պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ հոգատար վերաբերմունքն ու պատասխանատվության զգացումը: