ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

2021-11-17T14:05:19+00:00 20/04/2016|Արագածոտն, Լրահոս|

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայաության նախաձեռնությամբ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ մարզում կազմակերպվել են բազմթիվ միջոցառումներ: Սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Ծաղկահովիտի, Ապարանի,Վարդենուտի, Քուչակի, Աշտարակի, Աշնակի, Կաթնաղբյուրի, Իրինդի, Դավթաշենի, Շղարշիկի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանների տարածքներում:

Օհանավանի «Առյուծների ակումբ» մարտարվեստի սաները Հովհանավանքի (պետ. ցուցիչ՝ 2.112.17.) և Հայաստանի ԿԱ-1 ֆեդերացիայի Ապարանի մասնաճյուղի սանները Ապարան քաղաքի «Վերածնունդ» (պետ. ցուցիչ՝ 2.2.7.) հուշարձանների տարածքներում անցկացրել են «Սպորտի ժառանգությունը» խորագրով միջոցառումներ՝ ցուցադրական ելույթներ և վարժանքներ: Օհանավանի, Դավթաշենի, Կաթնաղբյուրի դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվել են ազգային ժողովրդական խաղերի մրցումներ: Միջոցառումներն ուղեկցվել են հուշարձանների մասին պատմաճանաչողական և սպորտի ժառանգությանը վերաբերող բաց դասերով: