«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի ու ցուցադրությունների կազմակերպման բաժիները, Հայոց Մեծ եղեռնի 101-ամյա տարելիցի շրջանակում, Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցում կազմակերպել են «Հարատևող հիշողություն. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» խորագիրը կրող ցուցադրություն: Այն ուղեկցվել է թեմային առնչվող դասախոսությամբ:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև ՊՈԱԿ-ի օպերատոր-լուսանկարիչ Աշոտ Մովսեսյանի «21-րդ դարի վանդալները» խորագրով վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Արևմտյան Հայաստանում ու Նախիջևանում` հատկապես Ջուղայի գերեզմանատանը, թուրք և ադրբեջանցի վանդալների կողմից իրականցված մշակութային ցեղասպանության դրվագներ: