ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2018-03-29T15:58:06+00:00 03/05/2016|Լոռի, Լրահոս|

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության և Ալավերդու քաղաքապետարանի համագործակցության արդյունքում՝ համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մի շարք մշակութային և կրթական հաստատություններում: Սանիտարական մաքրում և բարեկարգում է իրականացվել նաև Ալավերդի քաղաքի Սանահինի կամրջի (պետ. ցուցիչ՝ 5.2.23), Երկրորդ աշխարհամարտում զոհվածների (պետ. ցուցիչ՝ N 5.2.25) և Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանների շրջակա տարածքներում:

Այդ աշխատանքներին մասնակցել են ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները՝ պետի տեղակալ Կարեն Յոլչինյանի ղեկավարությամբ և Ալավերդու քաղաքապետարանի ներկայացուցիչներ: