Համերգային ծրագիրը կազմակերպել էին Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի հոգևոր թեմը, ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը և Բերդի քաղաքապետարանը: Շուրջ 2 ժամ տևած մշակութային հարուստ միջոցառման ժամանակ ունկնդրին մատուցվեց բարձրաճաշակ երաժշտություն և ասմունք:
Կարտարումներով հանդես են եկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Գ. Բադալյանը,Մ. Պողոսյանը, Կ. Սիմոնյանը և ասմունքող Ս. Մելիքբեկյանը: Հնչել են` Կոմիտաս Վարդապետի «Տեր Ողորմիան», «Առավոտ Լուսոն», Մխիթար Այրիվանցու «Սիրտ իմ Սասանի», մի հատված Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից, կատարումներ եվրոպացի դասականներ Ֆ. Օբրադորսից, Ժ. Լակալլեից, Ջ. Ռուսսինի հանրահայտ գործերից:
Գեղեցիկ ու բավականին հագեցած մշակութային այս «ներկապնակը» մեծ բավականություն պատճառեց սահմանամերձ գոտում բնակվող տավուշցիներին:
Նախատեսվում է միջոցառումը դարձնել ավանդական: