ՊՈԱԿ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԲԱՐԻ ԼՈՒՅՍ»-Ի ՏԱՂԱՎԱՐՈՒՄ

ՊՈԱԿ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԲԱՐԻ ԼՈՒՅՍ»-Ի ՏԱՂԱՎԱՐՈՒՄ

2012-03-13T11:57:11+00:00 13/03/2012|Լրահոս|

Հուշարձանների պահպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին, դրանց լուծմանը, արգելոց թանգարաններին մարտի 7-ին՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերում անդրադարձել են
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանն ու տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ ՊՈԱԿ-ի ղեկավարությունը խոսել է նաև հուշարձանների նկատմամբ հասարակության հոգածության պակասի մասին, անդրադարձել այս տարվա ծրագրերին։ Մասնավորապես հունիսին նախանշված գիտաժողովին, որն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ նորանկախ պետության 20 տարիների ընթացքում առաջին անգամ միջազգային գիտաժողովը կմեկնարկի Երևանում եւ կեզրափակվի Ստեփանակետրում։