ՀԱՅԿԱԿԱՆ ՔՈՉԱՐԻՆ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՔՈՉԱՐԻՆ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի համագործակցության նպատակը` ազգային պարի ու մշակութային ժառանգության հանրահռչակումն է: Այդ համատեքստում, այսօր «Զվարնթոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ՊՈԱԿ-ի` «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» ծրագրի շրջանակում, Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարին» պարային համույթը հանդես եկավ «Կարնո քոչարին» ազգագրական պարի կատարումով:

Նույնիսկ կիզիչ արևը չխանգարեց օտարերկրացի հյուրերին ակամայից մասնակից դառնալ այդ գեղեցիկ նախաձեռնությանը և ունկընդրել համույթի հրաշալի կատարումը: Զբոսաշրջիկները տպավորված ու հիացած էին հայկական պարով: