«Եվրոպական ժառան¬գության օրեր» ծրագրով նախանշված միջոցառումներ անց են կացվում հանրապետության բոլոր մարզերում: Այս տարի այն նվիրվել է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում այսօր Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար «Լոռի Բերդի պատմությունը», «Ստեփանավանը և Ֆրանսիայի Դեսին քաղաքը քույր քաղաքներ» թեմաներով բաց դաս է կազմակերպվել:
Դպրոցականներին ներկայացվել են մարզի հուշարձանները, անդրադարձ է եղել մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև Ստեփանավանի ու Դեսինի միջև մշակութային գործակցության սերտացմանը:
Բաց դասի ավարտին աշակերտները շրջել են արգելոցի տարածքում` ծանոթացել հուշարձաններին: