ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

2016-10-24T17:11:38+00:00 17/10/2016|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը՝ Էջմիածնում տեղակայված ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական N զորամասի ինտելեկտուալների ակումբի հետ համատեղ, կազմակերպել է «Բացահայտենք մեր պատմամշակութային գանձերը» խորագրով ինտելեկտուալ մրցույթ-վիկտորինա։ Մրցույթին մասնակցել են զորամասի «Մոնթե», «Նեմեսիս», «ԱՍԱԼԱ», «Հայոց արծիվներ» թիմերը։ Հուշարձանների մասին որոշակի գիտելիքներ պահանջող վիկտորինա-մրցույթի նպատակը պատմամշակութային հուշարձանների հանրահռչակումն է, դրանց վերաբերյալ հարուստ տեղեկությունների փոխանցումը:
Մրցույթն անցել է մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ։

Առաջին («ԱՍԱԼԱ»), երկրորդ («Նեմեսիս») և երրորդ («Հայոց արծիվներ») տեղերը զբաղեցրած թիմերն արժանացել են ՊՈԱԿ-ի պատվոգրին, իսկ մրցույթի ընթացքում հուշարձանների մասին գիտելիքներով առավել աչքի ընկած ժամկետային զինծառայող շարքային Արտյոմ Դավթյանը՝ ՊՈԱԿ-ի շնորհակալագրին։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն էլ պարգևատրվել է ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական N զորամասի շնորհակալագրով։

Զորամասը նվեր է ստացել ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Գլաձորի համալսարան» և «Մեծամոր» պատմավավերագրական ֆիլմերը, որոնք մրցույթի ավարտին ցուցադրվել են զինվորների համար։