Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ, բացվել է «Հայկական լեռնաշխարհի սրբազան լանդշաֆտը. Վիշապի հետքերով» ցուցահանդեսը: Նպատակը` Վիշապաքարեր կոթողները հանրահռչակելն է:
Բացման խոսքով հանդես են եկել Էջմիածնի պատմաազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։
Նշվել է, որ նմանատիպ ցուցահանդեսները շատ կարևոր են և նպաստում են Հայաստանի մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը: Վիշապաքարերի ուսումնասիրությունների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը: