ԲԱՑ ԴԱՍ ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

2018-03-29T15:53:11+00:00 23/11/2016|Արագածոտն, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության նախաձեռնությամբ Օհանավան համայնքի Հովհաննավանք վանական համալիրում /պետ ցուցիչ՝ 2.112.17/ անցկացվել է պատմաճանաչողական բաց դաս` նվիրված վանական համալիրի Սուրբ Կարապետ կաթողիկե եկեղեցու /2.112.17.1/ հիմնադրման 800 ամյակին:

Բաց դասին ներկա են եղել Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, որոնց ներկայացվել է Հովհաննավանք վանական համալիրի պատմագրությունը, ճարտարապետությունն ու հուշարձանին առնչվող ավանդազրույցները: Ակտիվ քննարկումներով ուղեկցված բաց դասին աշակերտները հատկապես մեծ ուշադրություն են դարձրել Լենկ Թեմուրի Հայաստան` մասնավորապես Օհանավան, կատարած արշավանքների մասին պատմող ավանդազրույցին: Մարզային ծառայության պատասխանատուները դպրոցականներին պատմել են նաև մարզի մյուս հուշարձանների` եկեղեցիների, դամբարանադաշտերի, քարանձավների մասին` աշխատելով դպրոցականների հարցերին սպառիչ պատասխաններ տալ: