Գրքերը մտքերի նավեր են, որոնք, թափառելով ժամանակի ալիքների մեջ, խնամքով տանում են իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ:
Ֆրենսիս Բեկոն
Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն արդեն մի քանի տարի նշվում է որպես` Գիրք նվիրելու օր: Գեղեցիկ նախաձեռնությանն անմասն չեն մնացել նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարաններն ու ՊՄՊ մարզային ծառայությունները: Արգելոց-թանգարաններ այցելած հյուրերին մասնաճյուղերի աշխատակիցները սիրով նվիրել են ՊՈԱԿ-ի որոշ հրատարակություններ` «Իմ հիշողությունները» – Ա-Դո գիրքը, «Գլաձորի համալսարան», «Զվարթնոց», «Մեծամորի ոսկին» բուկլետներ և այլն: