ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:58:35+00:00 13/04/2017|Շիրակ, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության աշխատակիցներն իրավախախտման դեպք են արձանագրել Ազատան համայնք կատարած շրջայցի ընթացքում:

Հանրապետական նշանակության «Պարիսպ մեգալիթյան» (պետ.ցուցիչ՝ 7.4.9) հուշարձանի հարակից տարածքում թաղումներ են կատարվել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գերեզմանների շինարարական աշխատանքների հետևանքով վտանգված է նշված հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը: ՊՄՊ Շիրակի մարզային ծառայությունը խախտումը վերացնելու պահանջով գրավոր դիմել է համայնքի ղեկավարին, սակայն, մինչ օրս միջոցներ չեն ձեռնարկվել:

Հուշարձանը ներառված է ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: