ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ

2018-03-29T15:57:14+00:00 14/04/2017|Գեղարքունիք, Լրահոս|

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Գեղհովիտ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար անցկացված «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» թեմայով բաց դասի ընթացքում մարզային ծառայության գիտաշխատող Հասմիկ Գասպարյանն անդրադարձել է հուշարձանների պահպանությանը, հանրահռչակման և օգտագործման գործում յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությանն ու ունեցած դերակատարմանը։

Հասմիկ Գասպարյանը, խոսելով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհրդի մասին, նշել է. «Այդ օրը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, որի նպատակը հասարակության ուշադրությունը հուշարձաններին սևեռելն է, դրանց պահպանության գործում մեզնից յուրաքանչյուրի գիտակցականության բարձրացումը: Այս տարի ապրիլի 18-ը նշվում է «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո, իսկ մշակութային ժառանգության պահպանությունը կարևոր խթան է կայուն զբոսաշրջության արդյունավետ զարգացման համար»։

Բաց դասին հաջորդել է ակտիվ քննարկումը, որի ընթացքում աշակերտները նաև ցանկություն են հայտնել մասնակցել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ անցկացվող իրենց բնակավայրի հուշարձանների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին, այդ թվում` Ս. Գևորգ եկեղեցու ու նրա շրջակայքում գտնվող գերեզմանատան տարածքների մաքրմանը։

Բաց դասին ներկա են եղել նաև դպրոցի տնօրենը, ուսուցիչներ: Միջոցառումն ամփոփել է ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը: