ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

2018-03-29T15:58:35+00:00 19/04/2017|Շիրակ, Լրահոս|

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայությունը ևս մասնագիտական օրը նշել է մարզի հուշարձանների տարածքներում։ Մի շարք ուսումնական հաստատությունների և զորամասերի հետ համագործակցությամբ իրականացվել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ՝ Գյումրի քաղաքի Պատվո բլուր (պետ.ցուցիչ՝ 7.1.934) հուշահամալիրի և Մեծ եղեռնի զոհերին (պետ.ցուցիչ՝ 7.94.6) հուշաղբյուրի տարածքներում, Արցախյան ազատամարտի զոհերի պանթեոնում։

Այս աշխատանքներին զուգահեռ ՊՄՊ Շիրակի մարզային ծառայություան պետ Վալեր Նազարեթյանը Գյումրի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների համար անցկացրել է ճանաչողական բաց դաս՝ ներկայացնելով մարզի հուշարձանները։