ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ 102-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ 102-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Գառնի համայնքի երաժշտական դպրոցի դուդուկի բաժնի սաների և ուսուցիչների մասնակցությամբ հնչել են Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Ջիվան Գասպարյանի ստեղծագործությունները, հնչել են նաև Լուսինե Զաքարյանի կատարումները:

Մշակույթի տան սաները հանդես են եկել ցեղասպանության թեմային առնչվող հայ մեծանուն գրողների ստեղծագործությունների ասմունքով:

Հոգևոր երաժշտության հնչյունների ներքո դպրոցականները պարային հմուտ շարժումներով պատկերել են Մեծ ու Փոքր Մասիսները, դրանց դիմաց` աջ կողմում Եղեռնի զոհերի հուշահամալիրը, ձախում` քրիստոնեության խորհրդանիշ խաչը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի քաղաքացիներ, զբոսաշրջիկներ: