ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2018-03-29T15:53:11+00:00 26/04/2017|Արագածոտն, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցը հերթական շրջայցի ընթացքում արձանագրել է, որ Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի «Բնակատեղի» նորահայտ հուշարձանի պահպանական գոտու տարածքում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն բարձրավոլտ էլեկտրահաղորդալարեր կրող երկու աշտարակներ է տեղադրել. մեկը փոխարինվել է նորով, մյուսը` տեղադրել են նոր տեղում: Արդյունքում` մոտ 0.15 հա մակերեսով հուշարձանի նշված հատվածի մշակութային շերտին վնաս է պատճառվել:

Հուշարձանի տարածքը նախկինում էլ էր խաթարվել գյուղատնտեսական և հողաշինարարական աշխատանքների հետևանքով: