ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԵՌԱՎՈՐ ՏՈՒՖԱՇԵՆՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԵՌԱՎՈՐ ՏՈՒՖԱՇԵՆՈՒՄ

2018-03-29T15:58:34+00:00 27/04/2017|Շիրակ, Լրահոս|

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով, Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հիմնադրման 1102-ամյա հոբելյանին նվիրված «Հարատևող հիշողություն» խորագրով ցուցահանդեսը բացվել է նաև մարզի հեռավոր գյուղերից մեկում՝ Տուֆաշենում։

«Հարատևող հիշողություն» խորագրով ցուցահանդեսը համայնքում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Բացման խոսքում մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանն անդրադարձել է Շիրակի մարզի հուշարձաններին և դրանց պահպանության խնդիրներին, ապա` խոսել Արևմտյան Հայաստանի ու, մասնավորապես, Անիի հուշարձանների մասին։

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վ. Նազարեթյանը Տուֆաշենի համայնքապետ Արտակ Եգորյանի, գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժան Ոսկանյանի և համայնքի բնակիչների հետ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը։ Նրանք ծաղիկներ են խոնարհել խաչքարի մոտ և ներկա գտնվել դպրոցի աշակերտների նախաձեռնությամբ անցկացված գրական-երաժշտական միջոցառմանը։