Երևանի բժշկական համալսարանի հրավերով Հայաստանում գտնվող Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (UICC) նորընտիր նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը այցելել է Գառնի, Գեղարդ: Նորին Մեծություն Հորդանանի Արքայադուստրը հիացել է հայկական ճարտարապետությամբ: Նա հետաքրքրությամբ ունկնդրել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հնչող դուդուկի մեղեդին։
Հորդանանի արքայադստերն ուղեկցել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Դինա Մայրեդն ասել է, որ Հորդանան վերադառնալուն պես կուսումնասիրի Գառնի, Գեղարդ հուշարձանների ու դուդուկի պատմությունը։
Հորդանանի արքայադստեր` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան այցի մասին լուսանկարները մեզ են տրամադրել Sputnik Armenia միջազգային և «Արմենպրես» լրատվական գործակալությունները: