Մայիսյան եռատոնը նշել են նաև Կոտայքի մարզում: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները, Գառնի համայնքի մշակույթի տան սաները հիշատակի երթ են կազմակերպել դեպի Առաջին աշխարհամարտի ժամանակ Արևմտյան Հայաստանում, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված գառնեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանախումբ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին:
Մշակույթի տան սաները տոնական օրվան նույնքան տոնական երանգներ են հաղորդել: Նրանք ասմունքել են, ռազմահայրենասիրական, ազգագրական ու նաև Մեծ Հայրենականին նվիրված երգեր կատարել:
Միջոցառմանը ներկա են եղել Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի վետերաններ, հյուրեր: