ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԸ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԸ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հունիսի 1-ին, ժամը 15։00-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, սիրով հրավիրում է մասնակցելու «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանի տարածքում կայանալիք տոնական համերգ-միջոցառմանը:

ՊՈԱԿ-ն, անմասն չմնալով օրվա «տերերին» նվիրված տոնական միջոցառումներից, իր փոքրիկ այցելուներին բազում անակնկալներ ու բարձր տրամադրություն է խոստանում։ Մանուկների օրը տոնական գույներով կներկեն Էջմիածին քաղաքի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի, Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի, Կոմիտասի անվան մշակույթի պալատի, Էջմիածնի Հայորդաց տան և «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի հրաշամանուկները։

Միջոցառման մուտքն ազատ է, սիրով սպասում ենք բոլորին։