Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ, հուլիսի 23-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, կանցկացվի «Վարդավառ» միջազգային ավանդական փառատոնը: Այն կմենկարկի առավոտյան 10.30-ին, այցելուների համար կգործեն Վարդավառին նվիրված` թեմատիկ ձեռագործ աշխատանքների, ուտեստների ու տոնը բնորոշող հանրապետության մյուս մարզերի ավանդույթները ներկայացնող տաղավարներ:
Միջոցառումը կուղեկցվի ազգային երգ ու պարով: Ամենամյա փառատոնի կազմակերպչիների նպատակը` մեր մշակութային ժառանգության հանրահռչակմանը զուգահեռ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան այցելած զբոսաշրջիկներին հայկական մշակույթը` ժողովրդական ավանդույթները, ազգային երգն ու պարը, Վարդավառի տոնի ծիսակատարությունը և պատմությունը ներկայացնելն է: Տոնական միջոցառման ամենակարևոր մասը` ջուր ցողելը կսկսվի ժամը 13.30-ին: