ՊՄՊ Արարատի մարզային ծառայության և «Կենաց Ծառ» բնապահպանական հասարարկական կազմակերպության նախաձեռնությամբ, Վեդի քաղաքի Մշակույթի տանը հանդիպում է անցկացվել բնապահպանական ակումբի (Վեդի քաղաքի և հարևան համայնքների) պատանիների հետ:
Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը ողջունելով նրանց հետաքրքրությունը հայկական բնաշխարհի ու մշակույթի հանդեպ` պատմել է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում սփռված հուշարձանների մասին: Լուսապատկերային ցուցադրությամբ երիտասարդներին ներկայացվել են նաև մարզի առավել հայտնի վեց հուշարձանները, որի ավարտին ակումբի անդամները բազմաբովանդակ հարցեր են ուղղել մարզային ծառայության աշխատակիցներին:
Առաջիկա օրերին պատանիների համար էքսկուրսիա կկազմակերպվի Ուրցաձոր համայնքում հաշվառված «Տափի Բերդ» ամրոց հուշարձանի տարածք: