ՀԱՄԵՐԳ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

ՀԱՄԵՐԳ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ընդլայնում է մշակութային միջոցառումների շարքը և ձևաչափը: Հուլիսի 30-ին, ժամը 21.00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում գիշերային գեղարվեստական լուսավորությամբ այցելուների համար ելույթ կունենա «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ:

Հրավիրում ենք ներկա գտնվել միջոցառմանը: