Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին միացել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Շաբաթօրյակը ևս մեկ առիթ է սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու պատմամշակութային հուշարձանների տարածքներում։ ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով մաքրվել են «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները։