ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի 2017 թ. մարտի 20-ի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվեց Արա Թարվերդյանը:
Անցած մեկ տարվա ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենությունը աշխատանքի նոր սկզբունք որդեգրելով կյանքի է կոչել հուշարձանների պահպանութան ոլորտին առնչվող մի շարք կարևոր ծրագրեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների զարգացմանը ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարաններում և արգելոցներում («Գառնի», «Զվարթնոց», «Լոռի Բերդ», «Ամբերդ»):
ՊՈԱԿ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում են հուշարձանների հանրահռչակմանն ուղղված գիտակրթական ծրագրերը, հրատարակությունները, պեղումները, զբոսաշրջության զարգացման խթանումը, միջազգային գործակցության զարգացումը, ցուցահանդեսների, գիտաժողովների անցկացումը և այլն:
2018 թ. կազմակերպության համար ոչ պակաս կարևոր ու մեծածավալ ծրագրերի իրականացման տարի է: