ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-04-19T14:02:26+00:00 19/04/2018|Վայոց Ձոր, Լրահոս|

ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության ու  մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության նախաձեռնությամբ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մարզի հուշարձանների տարածքներում:  Նախաձեռնությանը միացել են նաև ժամկետային զինծառայողները: Օրվա խորհրդին համահունչ մարզի հանրակրթական մի շարք կրթօջախներում  անցկացվել է  «Հուշարձաններրը մանուկների աչքերով» խորագիրը կրող մրցույթ: Լավագույնները` պարգևատրվել են ՊՈԱԿ-ի պատվոգրերով:

 

Սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել  Շատիվանք, Գնդևազի ս. Աստվածածին, Աղնջաձորի քարավանատուն, Հորսի «Չեսարի դարբաս», Սարավան,  Քարագլուխ, Եղեգնաձորի,  Արտաբույնքի, Մալիշկայի ու Վերնաշենի ԵԱԶ  հուշարձանների, «Արփի» բնապատմական արգելոցի  տարածքներում:

 

 

Մարքվել ու  բարեկարգվել  են  նաև` Հերհերի ս. Գևորգ, Արենիի ս. Աստվածածին, Գլաձորի,  Բարձրունու, Արտավանի, Հոստունի եկեղեցու, ս. Նշան եկեղեցու, Զորաց տաճար,  Եղեգիսի  Զորաց  եկեղեցու  հուշարձանների մերձակայքը:

 

 

Հեղ. Մ. Ավանեսյան