ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ. «ՕՏԱՐՆԵՐԸ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ. «ՕՏԱՐՆԵՐԸ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

2021-11-17T14:13:12+00:00 22/05/2018|Լրահոս|

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության նախաձեռնությամբ Թանգարանների միջազգային օրը  Գյումրիի  «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես, որն այցելուներին հնարավորություն է ընձեռնել  ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների հայանպաստ գործունեությանը, հայական ճարտարապետությանմասին նրանց աշխատություններին, ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող անձնական արխիվներին, լուսանկարներին:

 

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալեր Նազարեթյանը ներկայացնելով  ցուցահանդեսը անդրադարձել է օտարազգի հայտնի երախտավորների՝ ռուս հնագետ Անատոլի Յակոբսոնի, արվեստագիտության դոկտոր Նիկոլայ Տոկարսկու, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկու, ֆրանսիացի` Ժան Շարդենի, իտալացի ճարտարապետ Պաոլո Կունեոի, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան Ադրիանո Ալպագո Նովելոյի հայկական ճարտարապետոթյան ուսումնասիրությանը նվիրված գործունեությանը։  Նրա խոսքով նաև նրանց  նշանակալի աշխատանքի շնորհիվ է միջազգային հանրությունը  ծանոթացել հայ ճարտարապետությանը:              Ցուցահանդեսին ներկա են եղել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և մշակույթի բաժնի աշխատակիցներ:

 

Երեք օր տևած ցուցահանդեսի այցելուների շարքում  արվեստաբաններ, լրագրողներ,  Շիրակի Պետական Համալսարանի դասախոսներ, ուսանողներ, մարզի տարբեր համայնքների կրթօջախների  ներկայացուցիչներ են եղել:

 

 

 

Հեղ.` Ն. Եփրեմյան