Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Տարոն» գեղագիտական կենտրոնը տոնական գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում: Ելույթներով հանդես են եկել գեղագիտական կենտրոնի ժողովրդական, ազգագրական պարերի համույթները: «Հայաստանը ես եմ», «Տարոնի», «Ծաղկաձորի պոպուրի» և մյուս կատարումները տոնական ջերմ տրամադրություն են փոխանցել արգելոց-թանգարանի այցելուներին: