ԳԱՌՆԻ ՈՒ ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆԿԱԾ ԽԱՉՔԱՐԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ

ԳԱՌՆԻ ՈՒ ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆԿԱԾ ԽԱՉՔԱՐԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ

2018-07-18T12:03:39+00:00 19/06/2018|Կոտայք, Շիրակ, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները  շարունակում  են  մարզերում  խորնահված  խաչքարերը կանգնեցնելուն  ուղղված  աշխատանքները:  Գառնի համայնքի  ու  ՊՄՊ  Կոտայքի  մարզային  ծառայության  պատասխանատուների  ջանքերով  համայնքի  գերեզմանոցի  սկզբնամասում  ուղղվել  և  ամրակայվել  է  միջնադարյան  խաչքարը:

 

«Խաչքարերին  նոր  կյանք»  ծրագրի  շրջանակում  ՊՄՊ  Շիրակի  մարզային ծառայության աշխատակիցների  ջանքերով  կանգնեցվել է  Գուսանագյուղ գյուղի գերեզմանոցի կենտրոնում  գտնվող և 10-րդ դարով թվագրվող  խաչքարը:

 

 

ՊՄՊ  Շիրակի մարզային ծառայության պատասխանատուները նաև բուսածածկույթի հեռացման  աշխատանքներ են իրականացրել  նույն համայնքի  ԵԱԶ  հուշարձանի  տարածքում: