ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԽԱՉՔԱՐԵՐ ԵՆ ՈՒՂՂՎԵԼ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԽԱՉՔԱՐԵՐ ԵՆ ՈՒՂՂՎԵԼ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ

2018-11-28T10:30:21+00:00 05/11/2018|Արարատ, Լրահոս|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով ուղղվել և ամրակայվել են Լուսաշող համայնքից  6 կմ հեռու  գտնվող «ԶՆՋՌԼՈՒ» գյուղատեղիում հաշվառված 15-16-րդ դդ. խաչքարեր:  Ամրակայման աշխատանքներին  ներկա է եղել նաև Լուսաշող համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարինե  Գալստյանը:  Ամրակայումից հետո մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարինե Գալստյանի հետ շրջել են համայնքի հարավարևմտյան մասում գտնվող օտարման ոչ ենթակա գերեզմանատան տարածքում, որտեղ հաշվառված են 9-17-րդ  դդ. շուրջ 24 խաչքարեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերել խաչքարերը ուղղել և ամրակայել միասնական ուժերով։

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների և «Խոսրովի պետական անտառ» արգելոցի տեսուչների ջանքերով ուղղվել և ամրակայվել են նաև արգելոցի տարածքում գտնվող Գյոլասոր գյուղատեղիի մեծ գերեզմանոցում  հաշվառված  8 խաչքարերը: Մարզային ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ ևս մեկ խաչքար էլ ամրակայվել է  Ուրցաձոր համայնքի «Ղարաբաղլար» գյուղատեղիում։