ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ 50» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ 50» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

2019-01-15T11:34:22+00:00 27/12/2018|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր  Աշոտ Փիլիպոսյանը՝ Էրեբունի-Երևան-2800 ամյակի և Էրեբունի թանգարանի հիմնադրման 50 ամյակի հոբելյանների առթիվ, պարգևատրվել է «Էրեբունի թանգարան 50» հուշամեդալով։ Պարգևը շնորհվել է մշակութային արժեքների պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Ի դեպ, Աշոտ Փիլիպոսյանի գործունեության  մի զգալի հատված կապված է հենց Էրեբունի թանգարանի հետ /1982-1988 թթ․և 2007-2009 թթ․ աշխատել է որպես տնօրեն/։

«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի աշխատակիցները  ջերմորեն  շնորհավորում են իրենց գործըկերոջը` մաղթելով  նորանոր ձեռքբերումներ: