ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է «ՄԵԾԱՄՈՐ»-Ի ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՆԱԽԱԳԾԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ Մ. ՄԱՆՈՒԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ

ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է «ՄԵԾԱՄՈՐ»-Ի ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՆԱԽԱԳԾԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ Մ. ՄԱՆՈՒԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ

Համաշխարհային կարևոր նշանակություն  ունեցող Մեծամոր հնավայրի հայտնաբերման,  ուսումնասիրության գործում անգնահատելի ավանդ ներդրած վաստակաշատ երկրաբան, հնագիտական պեղումների համաղեկավար Կորյուն Մկրտչյանի առաջարկով Մեծամորում թանգարան ստեղծելու հիմք է դրվել: Շենքի կառուցումը 1968-69 թթ. նախագծել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մակաբե Մանուելյանը: Թանգարանի շենքի բացումը տեղի է ունեցել 1970 թ.:

Այսօր՝ փետրվարի 28-ին լրանում է անվանի ճարտարապետի ծննդյան 90-ամյակը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում Մ. Մանուելյանի գործունեությանը նվիրված միջոցառում է նախատեսվում անցկացնել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

 

Հ. Գ. Վաստակաշատ ճարտարապետի նախագծով կառուցվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շենքը /նախկինում՝ Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը/: Մ. Մանուելյանը ճարտարապետ Ս. Սաֆարյանի հետ նախագծել է ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի, մեխանիկայի և երկրաբանության ինստիտուտների մասնաշենքերը: Աշտարակում՝ Ս. Գյուրզադյանի հետ նախագծել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի համալիրը, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի համալիրը,  Երկաթուղայինների մշակույթի տունը Երևանում և այլն: