ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

2019-05-02T16:34:06+00:00 18/04/2019|Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ապրիլի 18-ը նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը շնորհավորում է գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթում հաջողություններ, ձեռքբերումներ:

«Մեզանից յուրաքանչյուրը մեծ նվիրումով է կատարում իր աշխատանքը: Մեր պատմության քարեղեն վկաների պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է, պատասխանատվությունը՝ մշակութային ժառանգության ու սերունդների առջև: Դժվարությունները անխուսափելի, բայց նաև հաղթահարելի մեր աշխատանքում», –  շնորհավորանքի խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Կրկին անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով, ՊՈԱԿ-ի տնօրենը մաղթել է արգասաբեր աշխատանք, բազմաբովանդակ ծրագրերի իրականացում: