«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ` ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ` ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

2013-02-20T12:54:41+00:00 20/02/2013|Լրահոս|

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2013 թ. փետրվարի 14-ի N 51-Ա հրամանի համաձայն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը պարգեւատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

Քաղվածք ՀՀ մշակույթի նախարարի հրամանից.

Համաձայն ՀՀ վարչապետի 2012 թ. հունիսի 18-ի 01/29.6 / 118911-12/ հանձնարարականի եւ ՀՀ մշակույթի նախարարի 2012 թ. հունիսի 27-ի «Մշակույթի ոլորտում տնտեսական աճն ապահովող միջոցառումների մասին» N 594-Ա հրամանի` 2012թ. մշակութային ծառայությունների որակի բարձրացման եւ կանխատեսված ցուցանիշների ծավալների գերակատարման կապակցությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին պարգեւարտել «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

«Հուշարձանների պահպանության ոլորտից բացի` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մեծ ուշադրություն է դարձնում նաեւ գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը, հուշարձանների ուսումնասիրման, հանրահռչակման խնդիրներին, հրատարակություններ իրականացնում», – իր խոսքում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը:

Մշակույթը հզոր զենք է, ոլորտի աշխատակիցներն էլ` զինվորներ: Հենց այդ խորհրդով էլ առաջնորդվելով` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի շնորհակալական խոսքը հակիրճ ու բովանդակալից եղավ. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության»:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անձնակազմը շնորհավորում է տնօրենին պարգեւի արժանանալու առթիվ եւ վստահեցնում, որ թիմը այսուհետ առավել մեծ ջանքեր կներդնի հուշարձանների պահպանության, հանրահռչակման ոլորտներում նախանշված ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար: